Կրիաների համաշխարհային օրն է

Օրացույց 23.05.2020   10:00   1402

Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 23-ին  նշվում է Կրիաների համաշխարհային օրը։

Կրիան խորհրդանշում է իմաստությունը, հարստությունն ու երկարակեցությունը:

Այս տոնը առաջացել է 2000 թվականին Կրիաների փրկության ամերիկյան միության նախաձեռնությամբ: Կազմակերպությունը հիմնադրվել է 1990 թվականին Մալիբուում (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ) քաղաքի շրջակայքում բնակվող կրիաների պոպուլյացիան պահպանելու համար:

Տոնի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել մեծ թվով կրիաների ոչնչացման խնդրի վրա՝ մարդկանց հարեւանությամբ ապրելու պատճառով։ 



 Պիտակներ
         կրիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon