Կրի՛ր դիմակ, փրկիր կյանքեր․ նախարարի կոչը

Իրազեկիչ 15.10.2020   14:18   20

Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք: Թող զինվորն ու թիկունքն առողջ մնան: Կրի՛ր դիմակ, փրկիր կյանքեր։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս կոչով է հանդես եկել՝անդրադառնալով վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների աճին։

«Շուրջ 20 օր է, ինչ գտնվում ենք պատերազմական դրության մեջ, հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Կենաց մահու կռիվ է, և այս համատեքստում մյուս խնդիրնրը կարծես թե մղվում են հետին պլան, սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ։ Օրհասական այս օրերին մենք զբաղվում ենք մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ։ Նախարարության մի շարք ներկայացուցիչներ մշտապես գտնվում են Արցախում, այս ժամանակաշրջանում մի քանի անգամ անձամբ եմ այցելել Ստեփանակերտ՝ համակարգելու վիրավորների բուժօգնության կազմակերպչական հարցերը, ինչպես նաև տեղում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Մարտական գործողություններից տուժածների բուժօգնության հարցերը, նաև հետագայում վերականգնողական բուժումը մշտապես գտնվելու է Առողջապահության նախարարի հսկողության տակ։

«Զուգահեռ այս իրականությանը ունենք կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ, օրեցօր ավելացող հիվանդության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին՝ Հայաստանի ողջ  տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ, պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, և ցավոք սրտի, խլում կյանքեր։ Այժմ ավելի քան կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում   Covid 19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը»։

Արսեն Թորոսյանը կոչ արեց պահպանել համաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունը, ու ձեռքերի հիգենիան



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb