Կրեմլը ողջունում է ռուսերենը Արցախում պետական երկրորդ լեզու դարձնելու առաջարկը

Իրադարձային 02.12.2020   15:30   41

Կրեմլում ողջունում են Լեռնային Ղարաբաղում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու ծրագրերը: ԽՍՀՄ նախկին երկրներից շատերում ռուսերենը դե ֆակտո օգտագոևծվում է շատ լայնորեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, թե Կրեմլում ուրախ են այդ ծրագրերի համար: «Ռուսերենն ամեն դեպքում և՛ Ղարաբաղում և՛ Հայաստանում կիրառվում է, այդ լեզվով են խոսում նաև Ադրբեջանում եւ շատ այլ երկրներում: Իհարկե, մենք այն ողջունում ենք եւ պատրաստ ենք հետագայում էլ նպաստել դրա տարածմանը», – ասել է նա:

Միաժամանակ նա հավելել է, որ Մոսկվան Բաքվի ու Երևանի հետ այդ այս հարցով բանակցություններ չի վարևում:


 Պիտակներ
         Արցախ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb