Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի հրաժարականի մասին որոշումը

Քաղաքական 29.03.2021   12:55   53

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին հրաժարական տալու որոշումը չի պահանջում անհապաղ զրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նա (Փաշինյանը) կմնա Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, ուստի՝ հրապարակված որոշումը անհապաղ խոսակցություն չի պահանջում», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը հավելել է, որ երկու երկրների ղեկավարները «բավականին վերջերս են շփվել, շփումները մշտական բնույթ են կրում»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb