Կրեմլը՝ Էրդողանի առաջարկի մասին

Աշխարհ 09.11.2020   13:57   20

ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեձեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու մասին Թուրքիայի առաջարկին:

«Շաբաթ օրը մենք հայտնել էինք այն թեմաների մասին, որոնք շոշափվել են հեռախոսազրույցի ժամանակ: Ինձ բան չի մնում ավելացնելու այդ հեռախոսազրույցին: Ղարաբաղի հարցն իսկապես քննարկվել է», – ասել է Պեսկովը:

Հիշեցնենք՝ Էրդողանի առաջարկի մասին ավելի վաղ հայտնել էին թուրքական լրատվամիջոցները:


 Պիտակներ
         Կրեմլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb