Կրակոցներ «Պարտեզում»․ 1 զոհ, 8 վիրավոր

Պատահարներ 29.01.2019   10:19   565

Այսօր՝ ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի եւ Երևանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային եւ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի  խումբը, ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի քննիչներ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանայյին համալիրից:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեծ թվով փորձաքրեագետներ, ռեստորանի բակն ու հարակից տարածքը հիշեցնում է մարտի դաշտ:

Գործի է դրվել մի քանի տեսակի զենքեր, այդ թվում «Մակարով» և «TT» տեսակի ատրճանակներ, ռեստորանի եւ դրան հարակից տարածքում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, երկաթե լինգ, որի վրա առկա է արյան հետք, և արյունոտ գլխարկ:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածի, և 8 վիրավորների ինքնությունը:

Ռեստորանի կուպեներից մեկում հայտնաբերվել են խաղաքարտեր։

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավարի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի եւ 235 հոդվածի հատկանիշներով: Կայքի տեղեկություններով, վիրավորների թվում են ԱԺ նախկին պատգամավոր Մ. Մարտիրոսյանի ազգականները:



 Պիտակներ
         սպանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon