Կրակոցներ Էրեբունի վարչական շրջանում

Իրադարձային 25.11.2019   13:40   134
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Էրեբունի համայնքում տեղի ունեցած կրակոցների՝ թվով երեք դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, հրազենով կրակոցներ են արձակվել Երևան քաղաքի Բուռնազյան փողոցում գտնվող արտադրամասի պատուհանի ուղղությամբ՝ վնասելով երկշերտ ապակիներից մեկը և պատին ամրացված տեսախցիկը:

Դեպքի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել է վարույթ:

Բացի այդ, տվյալներ են ստացվել նաև 2019 թ. նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի առաջին հարկում գտնվող բնակարանի և 2019 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող գրասենյակի ուղղությամբ հրազենից կրակոցներ արձակելու վերաբերյալ:

Նշված դեպքերի առթիվ ևս Ոստիկանությունում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինված միջադեպերի առերևույթ կազմակերպչի և մասնակից անձանցից մի քանիսի ինքնության վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, որ վերջիններս, հնարավ որ է, իրենց բնակության վայրերում պահել են զենք և զինամթերք:

Հարուցված քրեական գործերի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ որոշում է կայացվել՝ վերոհիշյալ թվով երեք քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ, մշակվել է քննչական պլան, առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, որի ընթացքում հայտնաբերված առարկաների վրա առկա են եղել հրազենային վնասվածքներ, հայտնաբերվել և առգրավվել են կրակված փամփուշտների գնդակների չորս բեկորներ, վնասված տեսանկարահանող սարք, կրակված փամփուշտի գնդակների մնացորդներ, թվով 25 կրակված 5/39 տրամաչափի փամփուշտների պարկուճներ:

Հայտնաբերվել է նաև «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենա՝ հրազենային վնասվածքներով:



 Պիտակներ
         կրակոցներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon