Կովկասի բնության հիմնադրամն արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակի
-
»»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը
Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.
InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE
Mobi Dram 110190189022
Idram ID952381517 Web Money R397182815590, Scrill 109516795
Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։
Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։
Կովկասի բնության հիմնադրամն/ CNF/ արժանացել է հեղինակավոր՝ Marsh Marjan Award մրցանակի, որը Լոնդոնում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ տրվել է CNF-ի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիին: Marsh Marjan Award մրցանակը տրվում է այն անհատներին կամ կազմակերպություններին, որոնք հակամարտություններ ունեցող երկրներում իրականացնում են կենսաբազմազանության պահպանությանն ուղղված նշանակալի աշխատանքներ:
Marsh Marjan Award-2019 մրցանակին Կովկասի բնության հիմնադրամն արժանացել է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում շուրջ 10-ամյա գործունեության համար, որն ուղղված է այս տարածաշրջանի եզակի կենսաբազմազանության պահպանությանը: Marjan կենտրոնի տնօրեն Ջասպեր Համֆրիսն իր շնորհավորական խոսքում նշել է CNF-ի իրականացրած աշխատանքների կարեւորությունը եւ նշել, որ հպարտությամբ են հանձնում Marsh Marjan Award-2019 մրցանակը CNF-ին՝ մարդկանց բարեկեցության եւ կենսաբազմազանության պահպանության գործում դրական արդյունքների հասնելու համար:
«Մենք հպարտ ենք , որ CNF-ի կատարած աշխատանքն արժանացել է այս մրցանակին եւ հուսով ենք, որ այն ավելի շատ ուշադրություն եւ ռեսուրսներ կուղղի աշխարհի այս գեղեցիկ , բարդ ու փխրուն տարածաշրջանի վրա»,-իր խոսքում նշել է CNF-ի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիին:
Ավելացնենք, որ մեր երկրում գործունեության 10 տարիների ընթացքում Կովկասի բնության հիմնադրամի կողմից Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հատկացվել է ավելի քան 4,5 միլիոն եվրո:
Նմանատիպ նյութեր