Կոտայքում շմոլ գազի թունավորման հետևանքով ընտանիք է հոսպիտալացվել

Պատահարներ 13.01.2021   12:25   49

SHAMSHYAN.com–ի տեղեկություններով՝ հունվարի 12-ին, հերթական թունավորման դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտից «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել մի քանի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչներ 33 ամյա Վարդուհի Գ․-ն, 13 ամյա Վահե Տ․-ն, 9 ամյա Ալեն Տ․-ն, 5 ամյա Սիլվի Տ․-ն, 63 ամյա Սիրվարդ Տ․-ն և 60 ամյա Թամարա Տ․-ն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք բուժօգնության են տեղափոխվել տանն առաջացած շմոլ գազից թունավորման հետևանքով։ Փաստի առթիվ ոստիկանության Նաիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ըստ աղբյուրի՝ տուժածները ընտանիքի անդամներ են։ 


 Պիտակներ
         թունավորման


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb