Կալաձե. Թբիլիսիի հայկական թատրոնի հիմնանորոգումը կավարտվի 2020 թվականին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասում ստեղծված կացությունը Կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է. Փաշինյան Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան Փաշինյանը հանդիպել է բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել արտասահմանում հանդես եկող 11 ֆուտբոլիստի Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկ Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը Արամ Մանուկյանը դիմեց Սասուն Խաչատրյանին. Քրեական հետապնդում սկսեք Զուրաբյան. Մարտի 1-ի զոհերի ծնողները երբեք չեն հաշտվի այս պետության հետ, եթե Քոչարյանը և իր հանցակիցները չպատժվեն

Կոտայքի մարզում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է.

Իրադարձային 13.05.2019   18:30   99
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տանից կատարված գողությունը. մեղադրանք է առաջադրվել երեք անձի:

ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ 2019 թվականի մայիսի 8-ին Կոտայքի մարզի բնակիչը ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2019 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 07:30-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 09:20-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, տեխնիկական միջոցներ գործադրելով, բացել է իր տան հյուրասենյակի մետաղապլաստե պատուհանի փեղկը, մուտք գործել տուն ու գաղտնի հափշտակել «Տոշիբա» տեսակի հեռուստացույցը, 20 գրամ քաշով ոսկյա մատանին, ձեռքի «Պապեդա» տեսակի ոսկյա ժամացույցը և լուսարձակիչը, որի հետևանքով իրեն պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ 2019թ. մայիսի 8-ին ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով։ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի որոշմամբ՝ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Քաղաքացին ճանաչվել է տուժող:

Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկը Երևանի բնակիչ է՝ ծնված 1972 թվականին, մյուսը՝ Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1990 թվականին, իսկ երրորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ է՝ ծնված 1982 թվականին:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, խուզարկություններ, որի ժամանկ հայտնաբերվել է գողոնի մի մասը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատամատնադրոշմային, դատահետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ երեք անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ստուգելու խմբի կողմից առերևույթ այլ հանցավոր արարքներ կատարելուն առնչություն ունենալը:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon