Կոտայքի մարզում հայտնաբերվել է հրթիռ

Իրադարձային 03.06.2020   10:12   83

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակունք գյուղից մոտ 10 կմ դեպի դաշտերը նկատվել է հրթիռանման առարկա․անհրաժեշտ է փկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուղից մոտ 20 կմ հեռու, դաշտերի մեջ հայտնաբերել են մոտ 120 սմ երկարության, 70 սմ տրամագծով 3 թևանի հրթիռանման առարկա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Դեպքի վայր են մեկնել ՊՆ N զորամասի սակրավորները։

Պարզվել է, որ հրթիռը իրենից վտանգ չի ներկայացնում և ՊՆ N զորամասի սակրավորների կողմից այն տեղափոխվել է զորամաս։



 Պիտակներ
         ԱԻՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb