Կոստա Ռիկայի ոստիկանությունն առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենախոշոր խմբաքանակը

Աշխարհ 18.02.2020   11:45   428

The Guardian-ի փոխանցմամբ՝ Կոստա Ռիկայի ոստիկանությունը առգրավել է ավելի քան հինգ տոննա կոկաին, որը նախատեսվում էր ուղարկել հոլանդական Ռոտերդամ քաղաքի նավահանգիստ:

Սա համարվում է երկրի պատմության մեջ առգրավված թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակը, հայտնում է  պարբերականը: 

Թմրանյութը, որը կիրակի օրը հայտնաբերվել է Կոստա Ռիկայի Լիմոն քաղաքի կարիբյան նավահանգստում, պահվել է դեկորատիվ բույսերի բեռնափոխադրման տարաներում:

Ոստիկանությունը թմրանյութը հայտնաբերել է 202 փոքր պայուսակներում: Պարզվել է, որ այն արտադրվել է Հարավային Ամերիկայում, սակայն տեղկություններ չկան, թե կոնկրետ որտեղ:

«Սա պատմական առգրավում է»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:



 Պիտակներ
         կոկաին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon