Կոսաչով. ԼՂ բանակցություններին Թուրքիայի մասնակցությունն աղետալի ազդեցություն կունենա

14.10.2020   18:12   20

Անկարայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, հաշվի առնելով Բաքվի դիրքորոշման աջակցությունը, չի նպաստի խաղաղ կարգավորմանը, ընդհակառակը, Թուրքիան կարող է սրել իրավիճակը, չորեքշաբթի РИА Новости-ին ասել է ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ Անկարան «չի առարկում» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին՝ ղարաբաղյան խնդրի շուրջ քառակողմ բանակցություններ վարել ՝ Բաքվի, Երևանի, Անկարայի և Մոսկվայի մասնակցությամբ:

«Այս ձևաչափը, իմ կարծիքով, կործանարար է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարների համար: Այս ձևաչափով Անկարան, ի տարբերություն Մոսկվայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների այլ մայրաքաղաքների, ավելորդ է, քանի որ նրա դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան Բաքվի դիրքը կրկնօրինակելը: Հետևաբար, դրանում չկա ավելացված արժեք, բայց կա ներուժ հակամարտության կողմերի մոտեցումների հետագա արմատականացման համար»,-ասել է քաղաքական գործիչը:

 



 Պիտակներ
         Թուրքիայի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb