Կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունն է բացահայտվել (տեսանյութ)

Իրադարձային 19.11.2019   15:07   139
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն հանցագործությունը։

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017-2019 թվականներին «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը, օգտվելով ջրային կոմիտեի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում ստեղծված հնարավորություններից, իրենց կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, առանց չափիչ-հաշվառող սարքեր տեղադրելու՝ մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրանցել են հեկտարներով։

Դրանով բաժանորդներին փաստացի զրկելով մատակարարված ոռոգելի ջրի ծավալները վերահսկելու հնարավարությունից՝ ջրամատակարարման ընթացքում առաջացած՝ ընդհանուր 60 տոկոս կազմող ջրի իրական կորուստների ծավալներից 2017-2019 թվականներին 30 տոկոսի չափով թաքցված կորուստները՝ մոտ 58․365․000 դրամի չափով, հավելագրել են ջրօգտագործողների ջրտուրքի ծավալների հաշվին և այդ տվյալները հետագայում ներառելով էլեկտրոնային մատյաններում փաստացի ուռճացված ծառայությունների դիմաց բաժանորդներից նույն ժամանակահատվածում հավաքագրել են հավելյալ շուրջ 45․217․000 դրամ։ Իսկ պետության կողմից սուբսիդավորման կարգով համապատասխանաբար ստացել են շուրջ 68․975․000 դրամ, ինչի արդյունքում պետության ու ջրօգտագործողների համար առաջացել են ծանր հետևանքներ։

Այնուհետև, ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների, «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը 2017-2019 թվականներին ՀՀ բյուջեից սուբսիդավորված ընկերության հաշվեկշռին մուտքագրված ֆինանսական միջոցները հաշվապահորեն ձևակերպել է որպես գարնան նախապատրաստական աշխատանքների և հիմնական միջոցների վրա կատարվող նորոգման ծախսեր։ Միևնույն ժամանակ ձևական պայմանագրեր են կնքվել տարբեր ֆիզիկական անձանց կողմից տարաբնույթ ծառայություններ մատուցելու վերաբերյալ, սակայն իրականում նշված պայմանագրերով նախատեսված ծառայությունները մատուցվել են ոչ ամբողջ ծավալներով կամ ընդհանրապես չեն մատուցվել։ Իսկ այդ նպատակներով փոխանցված առանձնապես խոշոր չափերով 57․537․000 դրամը յուրացվել է։

Ըստ նախնական տվյալների՝ վերոնշյալ հանցանքները կոծկելու շահադիտական դրդումներով ոչնչացվել են պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող՝ գարնան նախապատրաստական աշխատանքների կատարողական ակտերն ու մի շարք այլ փաստաթղթեր։

Բացի այդ, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը հաստատապես իմանալով ընկերությունում գրանցված գլխավոր հաշվապահի կողմից 2017-2019 թվականներին աշխատանքի չներկայանալու և այլ հաստատությունում աշխատելու հանգամանքի մասին, դա թաքցնելու դիտավորությամբ՝ ընկերության գործավարի հետ կազմել, հաստատել և իրենց ստորագրությամբ վավերացրել են իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր։

Դրանց մեջ կեղծ տեղեկություններ են ներառել հիշյալ անձի կողմից կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերն օգտագործելու նպատակով ներկայացրել են վճարման, ինչի արդյունքում վերջինիս անվամբ անհիմն հաշվարկվել և ելքագրվել է շուրջ 7․278․000 դրամ աշխատավարձի գումար։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։



 Պիտակներ
         կոռուպցիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon