Կորոնավիրուսով վարակվելու նոր հակառեկորդ՝ Ռուսաստանում

Աշխարհ 30.10.2020   16:45   49

Ռուսաստանում առաջին անգամ մեկ օրում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 18 հազար դեպք, հայտնում են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 18 283 դեպք, վարակվածների գրեթե քառորդ մասի մոտ (22.3 տոկոս) հիվանդությունն առանց ախտանշանների է:

Այսպիսով, այսօր թարմացվել է երեկ հայտարարված նոր դեպքերի հակառեկորդը։ Նախօրդ օրը գրանցվել էր 17 717 դեպք:

Նոր դեպքեր են հայտնաբերվել բոլոր շրջաններում, բացառությամբ՝ Չուկոտկայի: Դրանց մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (5268, նախօրեին՝ 4906), Սանկտ Պետերբուրգում (801) և Մոսկվայի մարզում (524):

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 1 599 976 մարդ:

Օրվա ընթացքում հաստատված մահերի թիվը 355 է, իսկ մահացությունների ընդհանուր թիվը հասել է 27 656-ի: Մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 14 519 մարդ, ամբողջ ընթացքում բուժվել է 1 200 560-ը:

Աշխարհում, ԱՀԿ վերջին տվյալների համաձայն, COVID-19-ի դեպքերի թիվը մոտենում է 45 միլիոնի, մահացել է 1,17 միլիոն մարդ: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Միացյալ Նահանգներում՝ 8,6 միլիոն, որին հաջորդում են Հնդկաստանը և Բրազիլիան: Ռուսաստանն այս ցուցակում չորրորդ տեղում է՝ առաջ անցնելով Ֆրանսիայից, Իսպանիայից, Արգենտինայից, Կոլումբիայից, Մեծ Բրիտանիայից և Մեքսիկայից:


 Պիտակներ
         Ռուսաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb