Կորոնավիրուսով վարակված Մոնակոյի իշխանը ապաքինվում է

Աշխարհ 31.03.2020   14:52   196

 Interfax-ի հաղորդմամբ՝ Մոնակոյի Ալբեր II իշխանը, որի մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել, իրեն լավ է զգում։

«Ես ավելի ու ավելի լավ եմ զգում, սկսում եմ լույս տեսնել թունելի վերջում»,- TF1 հեռուստաալիքի եթերում ասել է Մոնակոյի իշխանը։ Նա հավելել է, թե «նախկինի պես՝ մի քիչ հազում եմ, բայց հիմնականում ինձ լավ եմ զգում»։

Ալբեր II-ը նշել է, որ մտքով անգամ չի անցել թաքցնել կորոնավիրուսի թեստի դրական արդյունքը։

Նա պետության առաջին առաջնորդն էր, որ հայտարարեց, որ վարակվել է կորոնավիրուսով։

 



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon