Կորոնավիրուսով պայմանավորված` ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկումը

Իրադարձային 20.03.2020   10:15   205

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես է եկել հայտարարությամբ:

«COVID-19-ի տարածմամբ պայմանավորված ընթացիկ իրավիճակը հանգեցրել է ողջ տարածաշրջանում միջազգային սահմանների փակման, ներքին և միջազգային ուղևորությունների սահմանափակումների, ինչպես նաև վարակման ռիսկի նվազեցմանն ուղղված՝ դեմ առ դեմ շփումներից խուսափելու սահմանափակումների։

Վերոնշյալը հաշվի առնելով և կողմերի հետ խորհրդակցելուց հետո ԵԱՀԿ մշտադիտարկումները կդադարեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ սահմանափակումները չեն հանվել:

Միաժամանակ, ես շարունակում են կապ պահպանել համապատասխան զինվորական մարմինների հետ»,-ասված է հայտարարության մեջ:



 Պիտակներ
         ԵԱՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon