Կորոնավիրուսն աշխարհում

Աշխարհ 27.04.2021   20:10   44

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ այսօր կորոնավիրուսի ավելի քան 59 մլն ակտիվ դեպք կա, անցյալ տարվա մարտից մոլորակի վրա հիվանդացել է 147 մլն մարդ, դրանցից 85 միլիոնը հաղթահարել է հիվանդությունը, 3,1 միլիոնը մահացել է։

Եվրամիությունը դատարան է դիմել ընդդեմ Արևմուտքում  կիրառվող պատվաստանյութերից մեկն արտադրող անգլո-շվեդական դեղագործական AstraZeneca ընկերության՝ մատակարարման խափանման համար։

«Պայմանագրի որոշ պայմաններ չեն կատարվել, ընկերությունը չի կարողացել պատվաստանյութի մատակարարման հուսալի ռազմավարություն մշակել»,- երեկ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։

Դատարան դիմելու հայցը պաշտպանել են Եվրամիության բոլոր 27 անդամ երկրները, հավելել է նա։

AstraZeneca -ում ԵՄ-ի դատական հայցը անհիմն են համարում՝ պնդելով, որ բոլոր պայմանավորվածությունները կատարվել են։

Covid-19-ը շարունակում է մոլեգնել Հնդկաստանում։

ԱՄՆ-ը և Բրիտանիան երկուշաբթի օրը շտապ կարգով արհեստական շնչառության սարքեր և այլ սարքավորումներ են ուղարկել Հնդկաստան, որտեղ կորոնավիրուսով վարակվեու օրական դեպքերի թիվը 300 հազարից չի նվազում։ Օրական մահանում է մոտավորապես 2800 մարդ։

Իտալիայում երեկ հերթական անգամ վերաբացվել են ռեստորանները, սրճարաններն ու կինոթատրոնները։ Երկրի խորհրդարանը քննարկում է, թե ինչպես ծախսի վերականգնման նպատակով Եվրամիության հատկացրած 266 մլրդ դոլարը։

Թուրքիայի իշխանությունները ապրիլի 29-ից լիակատար լոքդաուն են հայտարարում։ Ամսի կեսերին երկրում վարակման դեպքերը իջել էին 50 հազարից, բայց ապրիլի 16-ին արձանագրվել է 63 հազար նոր դեպք։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb