Կորոնավիրուսից մահվան դեպքերը հասել են 908-ի

Աշխարհ 11.02.2020   10:15   324

TASS-ի փոխանցմամբ՝ Չինաստանի իշխանությունները հատկացրել են 71,8 միլիարդ յուան (մոտ 10,3 միլիարդ դոլար) ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնել է Չինաստանի ֆինանսների նախարարությունը:

Զեկույցում նշվում է, որ Պեկինը ցանկանում է միջոցներ ստանալ վարակի տարածման դեմ պայքարելու համար: Կորոնավիրուսի տարածվելու հենց սկզբից ավելացել են հիվանդության կանխարգելման և հայտնաբերման համար հատկացված միջոցները: Այդ միջոցների մեկ քառորդը` 2,5 միլիարդը, հատկացրել է կենտրոնական կառավարությունը:

Այս ֆինանսավորումը պետք է նաև առաջընթաց ապահովի, որպեսզի մարդիկ չվախենան բժշկի դիմել ծառայությունների արժեքի պատճառով:

Ըստ վերջին տվյալների՝ կորոնավիրուսից մահվան դեպքերը հասել են 908-ի, վարակվածների թիվն անցել է 40 հազարից։



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon