Կորոնավիրուսից մահացության մակարդակը կապված Է օդի աղտոտման աստիճանի հետ. ՄԱԿ

Աշխարհ 28.07.2020   15:23   341

Օդի սաստիկ աղտոտումը կարող Է հանգեցնել կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացության մակարդակի բարձրացման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է խոշոր քաղաքներում կյանքի վրա համավարակի ներգործության մասին ՄԱԿ-ի զեկույցում, որը հրապարակվել Է հուլիսի 28-ին: «Օդի աղտոտումը եւ ջերմոցային գազերի քանակությունն զգալիորեն նվազել են,- արձանագել են ՄԱԿ-ում:- Առկա ցուցանիշների համաձայն՝ օդի վատ որակը կապված Է COVID-19-ից մահացության ավելի բարձր մակարդակի հետ»:

Ըստ որում կազմակերպությունում նախազգուշացրել են. եթե շրջակա միջավայրի պահպանության միջոցներ չձեռնարկվեն կարանտինային միջոցների վերացման գործընթացում, օդի մաքրումը սոսկ ժամանակավոր նվաճում կդառնա: Այդ առանչությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ Է արել «հետեւելու կանաչ քաղաքականությանը տնտեսությունը վերականգնելիս»: ՄԱԿ-ում նաեւ պատմել են, որ կորոնավիրուսով ախտահարման արձանագրված դեպքերի շուրջ 90 տոկոսը բաժին Է ընկնում խոշոր քաղաքներին: Ըստ որում, ինչպես նշել են ՄԱԿ-ում, դա պարտադիր չԷ, որ կապված լինի բնակչության բարձր խտության հետ: «Խոշոր քաղաքները խոցելի են լինում իրենց կազմակերպման, կենսապայմանների առանձնահատկությունների, դրանց բնակիչների աշխատնքի եւ տեղաշարժումների պատճառով»,- ընդգծված Է զեկույցում:

«Անհրաժետ Է ապահովել, որպեսզի բոլոր փուլերում համավարակի մարտահրավերներին պատասխանը ներառի անհավասարության վերացումը,- հայտարարել Է իր տեսաուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:- Մենք պետք Է անկյունաքար դարձնենք մեր քաղաքների առավել խոցելի բնակիչների պաշտպանությունը՝ այդ թվում ստեղծելով ապաստարաններ եւ նոր տներ անօթեւանների համար»: «Դա մեր շանսն Է աշխարհն ավելի լավը դարձնելու, քան մինչեւ համավարակը, ստեղծելու ավելի կայուն, ներառական եւ Էկոլոգիական քաղաքներ»,- եզրափակել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         Կորոնավիրուսից


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb