Կորոնավիրուսից մահացել է Սերբիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը

Աշխարհ 20.11.2020   17:00   40

Կորոնավիրուսից մահացել է Սերբիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Իրինեյը, հաղորդում է Associated Press-ը:

Նա 90 տարեկան էր:

Պատրիարքը կորոնավիրուսով հոսպիտալացվել էր նոյեմբերի սկզբին այն բանից հետո, երբ այցելել էր Չեռնոգորիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ամֆիլոխիի հուղարկավորությանը, ով մահացել էր կորոնավիրուսի բարդացումից:

Պատրիարք Իրինեյի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։


 Պիտակներ
         Սերբիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb