Կորոնավիրուսից մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը

Իրադարձային 19.11.2020   13:12   34

Կյանքի 61-րդ տարում մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը: ՀԺ-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին նաեւ առաջնորդարանից:

Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը Գուգարաց թեմի առաջնորդ էր նշանակվել 90-ական թվականներին: Թշնամու սանձազերծած պատերազմի ժամանակ սրբազան հայրը մեկ առ մեկ այցելում էր զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ եկեղեցիներում անձամբ էր մատուցում հոգեհանգստի կարգը:

Մեր տեղեկություններով՝ Գուգարաց թեմի առաջնորդը մահացել է Երեւանի հիվանդանոցներից մեկում նոր տիպի կորոնավիրուսից, որը թեմի առաջնորդի մոտ հայտնաբերվել էր ավելի քան 20 օր առաջ:

Սրբազան հոր մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

2010թ.-ին Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Պոլսո Հայոց աթոռակից պատրիարքական ընտրություններում Հայաստանի Հանրապետությունից միակ թեկանածուն էր։ Նա, ծնված լինելով Թուրքիայի Մալաթիա քաղաքում, Թուրքիո Հայոց Պատրիարքության չորս թեկնածուներից մեկն էր:


 Պիտակներ
         Գուգարաց թեմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb