Կորոնավիրուսից մահացել է Ղազախստանի պաշտպանության փոխնախարարը

Աշխարհ 14.07.2020   20:08   117

Այսօր` հուլիսի 14-ին, կորոնավիրուսի վարակի հետևանքով մահացել է Ղազախստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Բաքիթ Կուրմանբաևը: Նա 49 տարեկան էր: Այս մասին գրում է eadaily.com կայքը:

Կուրմանբաևը Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի հակաօդային պաշտպանության ռազմական ակադեմիայի շրջանավարտ էր:

Նա Ղազախստանի պաշտպանության փոխնախարար էր նշանակվել 2019 թվականի ապրիլին: Կուրմանբաևն ամուսնացած էր, ունի երկու երեխա:



 Պիտակներ
         Ղազախստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb