Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 64-ամյա, 65-ամյա և 90 ամյա տղամարդիկ

Իրադարձային 21.05.2020   12:58   136

Մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 335 նոր դեպք և 162 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:



 Պիտակներ
         Կորոնավիրուսից


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon