Կորոնավիրուսից մահացած 14 քաղաքացիներից ամենաերիտասարդը 62 տարեկան է

Իրադարձային 24.06.2020   12:32   151

Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21,717 դեպք, որոնցից 10,797-ն` առողջացած, 386-ը` մահվան ելքով:

Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10,404 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 100,400 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 711 նոր դեպք և 653 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 79 (տղամարդ), 65 (տղամարդ), 64 (տղամարդ), 73 (կին), 68 (տղամարդ), 62 (կին), 76 (կին), 83 (տղամարդ), 76 (կին), 68 (կին), 83 (տղամարդ), 83 (տղամարդ), 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 130 է:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb