Կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 400-ից

Աշխարհ 04.02.2020   10:12   249

Չինաստանի Հուբեյ նահանգում մոլեգնող 2019-nCoV նոր կորոնավիրուսը 425 մարդու կյանք է խլել։ Մեկ օրում մահվան 64 դեպք է գրանցվել։

Վարակակիրների թիվը 1 օրում ավելացել է 2345-ով՝ հասնելով 13 522-ի։ Այս մասին հայտնել է նահանգի առողջապահական հարցերով կոմիտեի ներկայացուցիչը։

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է Ուհան քաղաքում, 2019-ի դեկտեմբերին։ Վարակակիրներ են հայտնաբերվել ավելի քան 20 երկրում։

Չինաստանում նոր կորոնավիրուսից մահացությունը կազմում է վարակվածների ընդհանուր թվի 2․1 տոկոսը։



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon