Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառման շահառուները

Իրազեկիչ 07.07.2020   10:15   319

Կառավարությունը տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացնում է, թեր ովքեր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից:

Ծրագրի շրջանակում միանվագ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը առնվազն 85 օր եղել են գրանցված աշխատող, սակայն մարտի 1-ից մինչև հունիսի 31-ն ազատվել են աշխատանքից:

Շահառու չեն համարվում այն քաղաքացիները, որոնք աշխատել են

- ֆինանսական

- ապահովագրական

- շահումով խաղերի ոլորտում գործող ընկերություններում

- կառավարչական մարմիններում

- հասարակական կազմակերպություններում

- հիմնադրամներում։

Դիմումները պետք է լրացնել https://dimum.ssa.am/ կայքում:



 Պիտակներ
         տնտեսական հետևանքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb