Կորոնավիրուսի պատվաստանյութերը հասանելի կլինեն բոլոր երկրներում մինչև փետրվարի վերջ

Իրադարձային 12.01.2021   11:54   41

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հույս ունի, որ մինչև փետրվարի վերջ կորոնավիրուսի պատվաստանյութերը հասանելի կլինեն բոլոր երկրներին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանո Գեբրեյեսուսը կոչ է անում երկրներին հավաքական պարտավորություն ստանձնել` առաջիկա 100 օրվա ընթացքում բոլոր երկրներում բուժաշխատողների և բարձր ռիսկային խմբերի անձանց պատվաստումը սկսելու համար:

Նա կառավարություններին, արտադրողներին, քաղաքացիական հասարակությանը և կրոնական առաջնորդներին պատվաստումների համար զանգվածային մոբիլիզացիայի կոչ է արել:

Ըստ Գեբրեյեսուսի՝ արտադրողները պետք է պատվաստանյութը բաշխեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության «COVAX» հարթակի միջոցով և զերծ մնան երկկողմ համաձայնագրերից:

Ավելի վաղ ԱՀԿ-ի ավագ գիտաշխատող Սումյա Սվամինատան հայտարարել էր, որ մարդկությունը չի կարող ընթացիկ տարում հասնել կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետի։


 Պիտակներ
         ԱՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb