Կորոնավիրուսի նոր շտամների աշխարհագրությունն ընդլայնվել է. ԱՀԿ

10.02.2021   08:48   45

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը (VOC-202012/01) անցած շաբաթ նկատվել է ևս 6 երկրում, և այդպիսի երկրների թիվը հասել է 86-ի։ Ընդլայնվել է նաև այն շտամների աշխարհագրությունը, որոնք ի սկզբանե հայտնաբերվել էին Հարավաֆրիկյան Հանրապետությունում (501Y.V2), Բրազիլիայում և Ճապոնիայում։

Փետրվարի 8-ի դրությամբ, վիրուսի հարավաֆրիկյան տարբերակը հաստատվել է 44 պետություններում, անցած շաբաթ այդ երկրների թիվը եռակի ավելացել է, իսկ P.1 շտամը 7 օրում տարածվել է 5 նոր պետություններում, այժմ այդ շտամով տառապող երկրների թիվը հաշվվում է 15։

Վիրուսի շտամը Մեծ Բրիտանիայում հայտնվել է սեպտեմբերից, ՀԱՀ-ում՝ օգոստոսի սկզբից, իսկ Բրազիլիայում և Ճապոնիայում շրջանառվում է դեկտեմբերից։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb