Կորոնավիրուսի հետևանքով Ուկրաինայում մահացել է 28 բուժաշխատող

Աշխարհ 21.05.2020   16:30   148

Կորոնավիրուսի հետևանքով Ուկրաինայում մահացել է 28 բուժաշխատող, տեղեկացնում են հասարակական առողջության Կենտրոնից մայիսի 21-ին:

«Կորոնավիրուսից մահացել է 579 մարդ, 28-ը՝ բուժաշխատող: Մահացածների մեծ մասը մոտ 50 տարեկան է»,- ասվում է Կենտրոնի հայտարարության մեջ:

Ընդհանուր առմամբ՝ վարակվել է 1405 երեխա և 3833 բուժաշխատող: Ամբուլատոր բուժվում է 13 501 հիվանդ, 1.666-ը՝ երեխա և 3.132-ը՝ բուժաշխատող: Ընդհանուր 6.205 հիվանդ հոսպիտալացման կարիք ունի, 249 մարդու անհրաժեշտ է թոքերի արհեստական օդափոխման սարք: 1.617 բուժաշխատող արդեն առողջացել է: Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում 19 706 վարակվել է կորոնավիրուսով, 6 227-ը առողջացել են, 579-ը՝ մահացել:  Բուժաշխատողների մահվան դեպքում կառավարությունը նրանց ընտանիքներին վճարում է 1.5 միլիոն գրիվեն:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon