Կորոնավիրուսի համավարակի պատճառով մոտ 60 մլն մարդ կարող է հայտնվել աղքատության սահմանագծից այն կողմ

Աշխարհ 21.05.2020   10:45   242

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մոտ 60 մլն մարդ կարող է հայտնվել աղքատության սահմանագծից այն կողմ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մալփասը:

Ըստ նրա՝ այս տարի գլոբալ տնտեսական աճը կկրճատվի 5 տոկոսով: Արդյունքում միլիոնավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատատեղերը, ձեռնարկությունները սնանկացել են, իսկ ավելի աղքատ երկրներն իրենց վրա են կրում հիմնական հարվածը:

«Գոյատեւման միլիոնավոր միջոցներ ոչնչացել են, իսկ առողջապահության համակարգը սպառնալիքի տակ է հայտնվել ամբողջ աշխարհում։ Մեր գնահատմամբ՝ մինչև 60 մլն մարդ կհայտնվի ծայրահեղ աղքատության մեջ, ինչը կզորայացնի վերջին 3 տարում աղքատության դեմ պայքարում ձեռք բերած ամբողջ առաջընթացը»,- նախազգուշացրել է Մալփասը:

Համաշխարհային բանկը «ծայրահեղ աղքատություն» է որակում օրական մեկ մարդուն բաժին ընկնող 1,90 դոլարից պակաս գումարը:

 



 Պիտակներ
         աղքատության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon