Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Շանհայի «Դիսնեյլենդը» ժամանակավորապես կփակվի

Աշխարհ 25.01.2020   12:45   656

ria.ru-ի փոխանցմամբ՝ Շանհայի «Դիսնեյլենդ» զվարճանքների թեմատիկ այգին հունվարի 25-ից ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքը, ինչը պայմանավորված է երկրում թոքաբորբի նոր մահացու վտանգավոր տեսակի համաճարակով:

Այս մասին ասվում է այգու տարածած հայտարարությունում:

«2020 թվականի հունվարի 25-ից ShanghaiDisneyResort-ը ժամանակավորապես կփակի «Դիսնեյլենդ»-ը՝ մեր հյուրերի և աշխատակիցների առողջության և անվտանգության ապահովման, ինչպես նաև հիվանդության համաճարակի վերահսկման ու կանխարգելման նպատակով»,- ասվում է հայտարարությունում:

Թե երբ կվերաբացվի այգին, առայժմ հայտնի չէ:

Ընկերությունը պատրաստվում է գնված բոլոր տոմսերի գումարները հետ վերադարձնել:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կորոնավիրուսն արդեն դարձել է 25 մարդու մահվան պատճառ, ավելի քան 800-ը վարակված են:

Իշխանությունները կարանտին են հայտարարել Հուբեյ նահանգի ինը քաղաքում բնակվող առնվազն 24 մլն բնակչի համար:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon