Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը պատրաստ է

Աշխարհ 21.07.2020   10:28   204

Կորոնավիրուսային վարակի դեմ առաջին ռուսական պատվաստանյութը պատրաստ է: Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովը «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում:  Պատվաստանյութի ստեղծմանը մասնակցել են ռազմական մասնագետները և Գամալեյի անվան Ազգային հետազոտական կենտրոնի գիտնականները։

«Մեր մասնագետների և Ազգային հետազոտական կենտրոնի գիտնականների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքների վերջնական գնահատականներն արդեն արվել են: Դուրսգրման պահին առանց բացառության բոլոր կամավորները իմունիտետ են ստացել կորոնավիրուսից և լավ են զգացել: Այսպիսով, կորոնավիրուսային վարակի դեմ նոր պատվաստանյութը պատրաստ է»,- հայտնել է Ցալիկովը:
 



 Պիտակներ
         Պատվաստանյութ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb