Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային մատակարարումը կսկսվի 2021թ. կեսին. ԱՀԿ

Աշխարհ 05.09.2020   11:24   67

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ակնկալում է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային մատակարարումը կսկսվի 2021թ. կեսին, հայտնում է gazeta.ru-ն։

«Աշխարհին հարկավոր են միլիարդավոր չափաբաժիններ, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Ուստի՝ խոսելով ռեալ՝ կարող եմ ասել, որ հաջորդ տարվա կեսին մենք կկարողանանք պատվաստանյութի այդ չափաբաժիններն ուղարկել բնակչության իմունիզացման համար»,-հայտնել է ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանն աշխարհում առաջինն է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գրանցել: Այն մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից ու ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:



 Պիտակներ
         Պատվաստանյութ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb