Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ առնվազն մեկ տարի չի լինի

07.02.2020   10:38   304

«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնները տարիներ առաջ օգնեցին Արևմտյան Աֆրիկայի երկրներին հաջողությամբ հաղթահարելու էբոլավիրուսի բռնկումը:

Այդ ժամանակ կազմակերպության ղեկավարը բժիշկ Թոմ Ֆրիդենն էր:

Այժմ նա ղեկավարում է Resolve to Save Lives համաշխարհային շահույթ չհետապնդող կազմակերպությունը:
Հարցին, թե ինչպես են կանխելու կորոնավիրուսի համաճարակը, որն այժմ տարածվում է ցանկացած մանրեի միջոցով, բժիշկը պատասխանում է.

«Յուրաքանչյուր միկրոբի դեմ մենք ունենք տարբեր մոտեցում: Որոշների դեպքում պատվաստանյութեր ունենք, մեկ այլ դեպքում կան զսպման միջոցներ, օրինակ՝ սուր շնչառական համախտանիշի, էբոլայի ժամանակ, երբ մենք իրականում կարող էինք դադարեցնել այն: Եվ օրինակ գրիպի դեպքումկարող ենքմեղմել, նվազեցնել վնասը»:

Էբոլայի դեպքում կարևոր էր գտնել մարդկանց, ովքեր շփում են ունեցել վարակվածների հետ, քանզի այն տարածվում էր մարմնի հեղուկի միջոցով, մոտիկ շփման ժամանակ:

Մինչդեռ Կորոնա վիրուսները կարմրուկի նման տարածվում է օդում, ինչը նշանակում է, որ այդ վիրուսը կարող է ավելի հեշտ տարածվել հազի կամ փռշտոցի միջոցով: Դա բարդացնում է շփումների հետքերով գնալու գործընթացը;
Պետք է մեկուսացում պահպանել:

«Դուրս մի եկեք տնից, եթե հիվանդ եք».

Բայց դա բարդ է լայն տարածում ունեցող վիրուսի դեպքում, որը վարակել է առնվազն 20 000 մարդու:

«Դժվար է: Դա միանշանակ հանրային առողջապահության իսկապես դժվարին հարց է»:

Չինաստանի կառավարությունը մարդկանց խնդրել է ինքնամեկուսացվել, եթե հիվանդանոցային բուժօգնության կարիք չունեն:
Կառավարությունը նաև կարանտին է հայտարարել բոլոր քաղաքներում, ինչը նշանակում է, որ այնտեղ գտնվող մարդկանց թույլ չեն տալիսհեռանալ:

«Սա կարեւոր է վարակի տարածումը վերահսկելու տեսանկյունից,մարդկանց միջև շփումների նվազեցնելու միջոցով»:

Հանրային առողջության մասնագետները խորհուրդ են տալիս ՝ հաճախ լվանալձեռքերը, ծածկել բերանը հազի ժամանակ:

«Այս վիրուսի դեմ մենք պատվաստանյութ դեռ չունենք, և հավանաբար գոնե մեկ տարի չենք ունենալու»:

Հետազոտողները աշխատում են պատվաստանյութ ստեղծելու վրա: Հանրայինառողջապահական պրակտիկան ցույց է տալիս, որամենայն հավանականությամբ, վիրուսի բռնկումը կմարի: Այնպես,ինչպես Էբոլայի և մի շարք այլ համաճարակների դեպքում:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon