Կորոնավիրուսի աննախադեպ թվերի պատճառով Ֆրանսիան ու Գերմանիան լոքդաուն են հաստատում

Աշխարհ 29.10.2020   18:12   52

COVID-19-ի դեպքերի ալիքի դեմ պայքարելու համար Ֆրանսիայում վաղվանից՝ հոկտեմբերի 30-ից, հաստատվում է արգելափակում՝ լոքդաուն։ Այս մասին նախօրեին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Դպրոցներն ու մանկապարտեզները բաց կմնան, հավելեց Մակրոնը: Այս մասին գրում է Euronews-ը։

Նախագահը նշել է, որ Ֆրանսիայում վիրուսի էվոլյուցիան գերազանցել է «նույնիսկ ամենահոռետեսական կանխատեսումները»:

Ֆրանսիայում COVID-19 մահացությունները ներկայումս ամենաբարձր մակարդակի վրա են՝ ապրիլ ամսվա համաճարակի գագաթնակետից ի վեր, իսկ երեքշաբթի օրը գրանցվել է վիրուսի 33,000 նոր դեպք:

Չորեքշաբթի օրը Գերմանիան հաղորդեց 15,000 նոր դեպքի մասին, ինչը ռեկորդային ցուցանիշ է երկրի համար։

Նախօրեին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախազգուշացրեց, որ եվրոպացիներն այս տարի «այլ Սուրբ Ծնունդ» կունենան:


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb