Կորոնավիրուսի 95 նոր դեպք

Իրադարձային 11.06.2021   11:23   469

Հայաստանում երեկ կատարվել է 3866 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 95 նոր դեպք: Առողջացել է 141 մարդ: Մեկ օրում, ըստ առողջապահության նախարարության, կորոնավիրուսից մահացել է 4 մարդ:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223555 դեպք, որոնցից 214998-ն` առողջացած, 4482-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1092 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5574 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2983 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1118753 թեստավորում:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb