Կորոնավիրուսի 726 նոր դեպք․ կա 24 մահ

Իրադարձային 13.04.2021   11:06   46

Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 204053 դեպք, որոնցից 183660-ն` առողջացած, 3775-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15663 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 909604 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3427 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 726 նոր դեպք: Ունենք 824 առողջացած և 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 955 է:


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb