Կորոնավիրուսի 649 նոր դեպք․ կա 6 մահ

Հրատապ 10.10.2020   11:29   31

Հոկտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 55736 դեպք, որոնցից 45771-ն` առողջացած, 1016-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8646 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 322528 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2737 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 649 նոր դեպք: Ունենք 243 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 55, 66, 67, 69, 88 և 70 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։



 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb