Կորոնավիրուսի 593 նոր դեպք. կա 10 մահ

Հրատապ 02.07.2020   11:01   594

Հայաստանում հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 593 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 26658 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 115765 վերջին մեկ օրում 2100 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 11010 պացիենտ, աճել  է` 110-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 15036  անձ` վերջին մեկ օրում 473 անձ:

Ընդհանուր առմամբ, 459 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 153 է



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb