Կորոնավիրուսի 557 նոր դեպք. կա 18 մահ

Հրատապ 10.07.2020   11:02   288

Հայաստանում հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 557 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 30903 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 131216  վերջին մեկ օրում 2050 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 11471 պացիենտ, նվազել  է` 170-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 18709 անձ` վերջին մեկ օրում 709 անձ:

Ընդհանուր առմամբ, 546 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb