Կորոնավիրուսի 549 նոր դեպք. կա 29 մահ

Իրադարձային 16.11.2020   11:09   22

Հայաստանում նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու  549 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 117 886 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 465 551 վերջին մեկ օրում` 1550 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 39 779 պացիենտ. մեկ օրում նվազել է 361-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 75 865 անձ` վերջին մեկ օրում 881 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 1788 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 454 է:


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb