Կորոնավիրուսի 482 նոր դեպք. կա 11 մահ

Հրատապ 29.06.2020   10:51   517

Հայաստանում հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 482 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 25127 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 110 571 վերջին մեկ օրում 1398 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 11254 պացիենտ, ավելացել  է` 290-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 13297  անձ` վերջին մեկ օրում 181 անձ:

Ընդհանուր առմամբ, 433 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 143 է:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb