Կորոնավիրուսի 349 նոր դեպք. կա 17 մահ

Հրատապ 07.07.2020   10:49   401

Հայաստանում հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 349 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսի 29285 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 125088  վերջին մեկ օրում 1273 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 11711 պացիենտ, նվազել  է` 273-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 16907 անձ` վերջին մեկ օրում 605 անձ:

Ընդհանուր առմամբ, 503 պացիենտ մահացել է (ավելացել է 12-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 164 է:



 Պիտակներ
         կորոնավիրուսի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb