Կորոնավիրուսի 348 նոր դեպք. կա 24 մահ

Իրադարձային 29.12.2020   11:07   37

Հայաստանում դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 348 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 158296 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 587540 վերջին մեկ օրում` 2483 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 13881 պացիենտ. մեկ օրում նվազել է 943-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 140942 անձ` վերջին մեկ օրում 1267 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 2797 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 676 է:


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb