Կորոնավիրուսի 330 նոր դեպք․ կա 8 մահ

Հրատապ 06.07.2020   11:11   385

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 330 նոր դեպք, առողջացել է 162 մարդ։ Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 8 հիվանդ, որից մեկը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

ԱՆ-ից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71(տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այսպիսով, հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, որոնցից 16302-ն` առողջացած, մահացել է 650 մարդ, որի 159 -ի մոտ  հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի,  մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123815 թեստավորում:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb