Կորոնավիրուսի 239 նոր դեպք. կա 10 մահ

Հրատապ 28.07.2020   11:00   776

Հայաստանում հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 37629 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 158527, վերջին մեկ օրում` 1061 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 9330 պացիենտ, պակասել է 463-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 27357  անձ` վերջին մեկ օրում 692 անձ:

Ընդհանուր առմամբ, 719 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով):

Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 223 է:



 Պիտակներ
         կորոնավիրուսի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb