Կորոնավիրուսի 2213 նոր դեպ․ կա 16 մահ

Հրատապ 24.10.2020   11:10   51

Հայաստանում երեկ կատարվել է 4497 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2213 նոր դեպք: Առողջացել է  425 մարդ։ Մեկ օրում մահացել է 16 մարդ, որից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 74 (տղամարդ), 71 (կին), 81 (կին), 79 (կին), 66 (կին), 80 (կին), 81 (կին), 54 (կին), 70 (տղամարդ), 69 (տղամարդ), 50 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հոկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 75523 դեպք, որոնցից 50701-ն` առողջացած, 1157-ը` մահվան ելքով: Մահվան ևս 333 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23332 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 372550 թեստավորում:


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb