Կորոնավիրուսի 2210 նոր դեպք․ կա 30 մահ

Իրադարձային 06.11.2020   11:05   36

Նոյեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 101773 դեպք, որոնցից 61782-ն` առողջացած, 1506-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38088 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 428687 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5202 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2210 նոր դեպք: Ունենք 1647 առողջացած և 30 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 397 է:


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb