Կորոնավիրուսի 197 նոր դեպք․ կա 4 մահ

Իրադարձային 02.09.2020   11:00   56

Հայաստանում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 197 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 44075 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 209389, վերջին մեկ օրում` 2460 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4291 պացիենտ, նվազել է 82-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 38631 անձ` վերջին մեկ օրում 275 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 884 է: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 269 է:



 Պիտակներ
         կորոնավիրուսի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb